Գլխավոր էջ » 2012 Դեկտեմբէր 11 » Սերը պարզապես բառ չէ, այն գործողություն է…
20:32 Սերը պարզապես բառ չէ, այն գործողություն է… | |
![]() Այսօր ձեզ առաջարկում եմ իրական պատասխանն իմանալու համար դիմել Աստվածաշնչին: Աստված, Ով «անձամբ» սեր է, Իր Խոսքում պատասխան ունի այս հարցի համար, և հենց Նրա Խոսքի միջոցով մենք կարող ենք ճանաչել իրական սերը. «Սերը երկայնամիտ է, քաղցր է, սերը չի նախանձում, չի գոռոզանում, չի հպարտանում… իրենը չի որոնում… սերը չարը չի մտածում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա… սերն ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, ամեն բանի համար հույս ունի, ամեն բանի համբերում է, սերը հավերժ է, այն երբեք չի վերջանա» (Ա Կորնթացիս 13:4-8): Ահա սա´ է այն սերը, որով Աստված սիրեց մեզ, և հենց այդ սիրո շնորհիվ ուղարկեց Իր Որդուն` Հիսուսին, Ով մաքրեց ու արդարացրեց մեզ մեր մեղքերից և հավիտենական կյանք պարգևեց, որ հավերժ լինենք մեր Արարչի հետ: Աստված մեզ պատվիրում է սիրել միմյանց հենց այսպիսի սիրով, Նա օրինակ է ծառայում և սովորեցնում է՝ ինչպես սիրել… Բոլորս էլ երբեմն սխալվում ենք և կարող ենք անգիտակցաբար վիրավորել մեկս մյուսին, բայց եթե մեր սրտերը լցված լինեն իրական` աստվածային սիրով, ապա կկարողանանք ներել ու մոռանալ ամեն բան, ինչպես Աստված սիրեց և ներեց մեզ: Այժմ, երբ դու գիտես, թե որն է իրական սերը, ամեն անգամ «ես քեզ սիրում եմ» արտահայտությունն ասելիս, մտածի՛ր՝ արդյոք դու վարվո՞ւմ ես սիրող մարդու նման: Եթե ինչ-որ մեկին ասում ես, որ սիրում ես, լինեն ծնողներդ, ընկերներդ թե Աստված, հարկավոր է համապատասխան ձևով վերաբերվել նրանց: Հիշի՛ր, որ սերը պարզապես բառ չէ, այն գործողություն է, առանց որի սերդ շուտով կմարի: Ամեն ժամանակ նայի՛ր Հիսուսին, Նա մեծագույն սիրո արտահայտումն է այս երկրի վրա. վարվի՛ր այնպես, ինչպես Հիսուս էր վարվում, և ողջ կյանքդ կլցվի իրական սիրով: | |
|
| |

